211652_close_icon
views-count3263 դիտում article-date 09:13 10-11-2018

ՀՅԴ վերնախավի ռեյտինգային հայտը. Արմեն Ռուստամյանը կրկին կղեկավարի ՀՅԴ ցուցակը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՅԴ-ն մոտ օրերս ամբողջական կկազմի և կհրապարակի կուսակցության համամասնական և վարկանիշային ընտրացուցակները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՅԴ ընտրացուցակը և հատկապես վարկանիշային ընտրակարգով առաջադրվողների պարագայում այնքան էլ փոփոխությունների չի ենթարկվելու: Մասնավորապես, մի քանի անուններ արդեն հայտնի են: Այս անգամ վարկանիշային ընտրակարգով կարող է առաջադրվել նաև Արմեն Ռուստամյանը, ով կրկին կղեկավարի ՀՅԴ ընտրացուցակը: Վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու են նաև նախկին նախարարներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Դավիթ Լոքյանը, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Ընդ որում, 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 48 ձայն: Համեմատության համար նշենք, որ «Ելք» դաշինքը ստացել էր 122 հազար 65 ձայն: Սակայն ՀՅԴ-ի ցուցակում կան թեկնածուներ, որոնք նախորդ ընտրություններում քիչ ձայներ էին ստացել. օրինակ` պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ով ստացել էր 509 ձայն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր