211652_close_icon
views-count1651 դիտում article-date 22:46 09-11-2018

ԵՊՀ-ում տեղի է ունեցել հանդիպում Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի միջև

Նոյեմբերի 8-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի միջև, որին ներկա էին նաև ԵՊՀ մի շարք ուսանողներ: Հանդիպման առանցքում ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի 2 իրարամերժ նամակներն էին՝ ուղղված ԵՊՀ-ին և Դավիթ Պետրոսյանին: ԵՊՀ-ին ուղարկված նամակում Հովհաննիսյանը գրել էր, որ պետք է ընդհանուր ուսանողական ժողով կազմակերպել, իսկ Դավիթ Պետրոսյանին ուղարկված նամակում՝ վերաձևավորել նոր ուսխորհուրդ և կազմել նոր կանոնադրություն: Քննարկման ընթացքում սակայն, Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, կորցնելով ինքնատիրապետումը և հանդուրժողականությունը, սկսում է ոչ ադեկվատ և ակադեմիական միջավայրին ոչ հարիր պահվածք ցուցաբերել. հայհոյում է աղջիկների և մեծերի ներկայությամբ, իսկ իր ընկերները մի կերպ փորձում են զսպել նրան՝ փակելով Պետրոսյանի բերանը:

Նմանատիպ նյութեր