211652_close_icon
views-count3644 դիտում article-date 22:35 09-11-2018

Գրքերի գիշերվա գիրքը «Տանը մնացած»-ն է. Ստեղծագործության հիմքում կրկին զգացմունքներն են

Բոլոր նրանց, ովքեր դեռ չունեն «Տանը մնացած»- գիրքը, բայց ցանկանում են ձեռք բերել․ նոյեմբերի 10-ին՝ վաղը, Գրքի գիշերը 30% զեղչ «Բուկինիստ» գրախանութների ցանցում ժամը 18:00-ից սկսած։ ✅Մաշտոցի 20, ✅Աբովյան 2 հասցեներում և ✅Մետրոնոմում գտնվող գրախանութներն աշխատելու են մինչև ԿԵՍԳԻՇԵՐ։ ✅Դալմա Մոլում, ✅Երևան Մոլում, ✅Տաշիր Սթրիթում, ✅Մետրոնոմում ✅Ռիո Մոլում, ✅Ռոսիա Մոլում գտնվող Բուկինիստի տաղավարները գործելու են մինչև 22։00, իսկ ✅Երևան տոնավաճառի մասնաճյուղը՝ մինչև 20։00։ Միայն այդ օրը գիրքը կարժենա 1600 դրամ. Գրող, հեռուստամեկնաբան Սարգիս Գոքորյանն ընթերցասերներին է ներկայացրել իր երրորդ՝ «Տանը մնացած» վերնագրով գրքով: Այն պատմություն է՝ չամուսնացած մի աղջկա մասին, ով ամեն կերպ փորձում է հարմար փեսացու գտնել, սակայն հաջողության չի հասնում: Պատմության մեջ լավագույնս նկարագրված են ոչ միայն հերոսուհու ապրումները, այլև նրա նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Արձակ ժանրում այս ստեղծագործությունը քաղցր ու միևնույն ժամանակ դաժան պատմություն է՝ համեմված հերոսներին հանդիպած բոլոր դժվարություններով, որոնք պատմությունն ավելի դինամիկ են դարձնում: Ստեղծագործության հիմքում կրկին զգացմունքներն են, որոնք ստիպում են անել ճակատագրական քայլեր: Ըստ հեղինակի՝ պատմության առանձնահատկությունը նրանում է, որ հերոսուհու կերպարի մեջ հնարավորինս առատ են ներկայացված այն աղջիկների ապրումները, ովքեր շտապում են ամուսնանալ, կամ պարզապես չի հաջողվում դա անել, բացի դա գիրքը հատկապես հայ ընթերցողի համար է, որովհետև բազմաթիվ ակնարկներ կան՝ մեր առանձնահատկությունների մասին, որոնցից մի քանիսը գրողը ենթարկում է խիստ քննադատության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր