211652_close_icon
views-count4497 դիտում article-date 22:42 09-11-2018

Վրաստանում մեկ շաբաթում 5 ընդդիմադիր է ծեծի ենթարկվել. Ջավախեթին ընտրարշավի ընթացքում վերածվել է «թեժ կետի», բոլոր գործերում նույն ազգանունն է առկա՝ Հենզել Մկոյան

Նախընտրական իրավիճակը Վրաստանի Ջավախեթիում լարված է մնում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընդդիմության ենթադրաբար հինգ անդամ հիվանդանոցում է հայտնվել: Նրանց բոլորին ծեծել են մահակներով, գրում է [url=https://jam-news.net/%D0%BF%D1%8F%D1%82%D1%8C-%D0%B8%D0%B7%D0%B1%D0%B8%D1%82%D1%8B%D1%85-%D0%BE%D0%BF%D0%BF%D0%BE%D0%B7%D0%B8%D1%86%D0%B8%D0%BE%D0%BD%D0%B5%D1%80%D0%B0-%D0%B7%D0%B0-%D0%BD%D0%B5%D0%B4%D0%B5%D0%BB%D1%8E/?lang=ru]JAMNEWS[/url]-ը: Բոլոր գործերում առկա է մեկ մարդու անուն՝ իշխող «Վրացական երազանքի» անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի անունը: Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը: Հաղթող ի հայտ չի եկել, և այժմ նրա անունը կպարզվի երկրորդ փուլում, որը կանցկացվի ենթադրաբար դեկտեմբերի 2-ին: Քվեարկության հստակ ամսաթիվը ԿԸՀ-ն դեռ չի հայտարարել: Նախագահի իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի և միացյալ ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի ձայները գրեթե հավասար են բաշխվել՝ համապատասխանաբար 38,4% և 37,73%: Ախալքալաքում անհայտ անձինք հարձակվել են տեղի բնակիչ Ռեմիկ Պողոսյանի վրա, որն ընդդիմությանն է աջակցում: Նա վնասվածքներով և ուղեղի ցնցումով հիվանդանոց է տեղափոխվել: Պողոսյանի վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա հարցազրույց է տվել «Ռուսթավի-2»-ին, որում պատմել է Հենզել Մկոյանի՝ Վրաստանի խորհրդարանի այդ ընտրատարածքի մեծամասնական պատգամավորի բիզնեսի և կոռուպցիոն գործարքների մասին: «Ռուսթավի-2»-ին տված հարցազրույցում Պողոսյանը հայտարարել է, որ Հենզել Մկոյանը վերահսկում է ողջ շրջանը, գրեթե բոլոր բիզնեսները նրանն են, և անգամ կարտոֆիլի գինը նա արհեստականորեն կարգավորում է, ինչի հետևանքով բազմաթիվ տեղացի ֆերմերներ վնասներ են կրում: «Ռուսթավի-2»-ի հաղորդումից երկու օր էլ չանցած՝ նրան ծեծել են մահակներով: Շրջանում կատարվածի երեք վարկած կա: 1)«Ազգային շարժման» Ախալքալաքի շտաբի պետ Աշոտ Ռայիսյանն ասում է, որ Պողոսյանին ծեծել են «Վրացական երազանքի» ակտիվիստները, և դրա հետ կապ ունի Հենզել Մկոյանը: 2) Հենզել Մկոյանը հերքում է միջադեպին իր մասնակցությունը: «Վրացական երազանքի» ներկայացուցիչները պնդում են, որ Պողոսյանը տուժել է Չանդուրա գյուղում տեղական թիմերի միջև ֆուտբոլային խաղի ժամանակ, իսկ քաղաքականությունը բնավ կապ չունի, միջադեպն ուռճացվել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության կողմից, հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրական շտաբի պետ Նաիրի Իրիցյանը: 3)Տուժած Պողոսյանը, որը հիվանդանոցում է գտնվում, հերքում է հարձակման փաստը: Ինչպես հաղորդվում է «Սամխրետիս կարիբչե» պարբերականի կայքում, Պողոսյանն իրեն հարցաքննելու եկած ոստիկաններին հայտարարել է, որ վնասվածք է ստացել, երբ իր տանը փայտ կոտրելիս է եղել: «Հարցման ընթացքում պարզվել է, որ նա փայտ կոտրելիս է եղել, սայթաքել-ընկել է, գլուխը խփել գետնին և վնասվածքներ ստացել», – «Սամխրետիս կարիբչեի» թղթակցին ասել են ՆԳՆ-ում: Միաժամանակ ՆԳՆ-ն շարունակում է հետաքննությունը ՔՕ 126 հոդվածով, ինչը ենթադրում է «ծեծ»: Ջավախեթիում նախընտրական փուլում սա ընդդիմադրին ծեծելու առաջին դեպքը չէ: Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում կրկին մահակների կիրառմամբ ծեծվել է «Ուժը միասնականության մեջ է» միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտարական շտաբի 4 անդամ: Չորսն էլ լուրջ վնասվածքներ ունեն և մինչ օրս հիվանդանոցում են: Երկու միջադեպն էլ կապված է Հենզել Մկոյանի անվան հետ: Ըստ ընդդիմադիրների՝ երկու հարձակումներն էլ կազմակերպվել են Հենզել Մկոյանի կողմից: Նոյեմբերի 2-ին դատախազությունը հինգ անձանց խմբակային ծեծի մեղադրանք է առաջադրել: Նրանցից երեքը պատգամավոր Հենզել Մկոյանի ազգականներն են: Բոլոր ձերբակալվածները դատարանի վճռով ազատ են արձակվել 3000 մանաթ գրավի դիմաց (1000 դոլարից մի փոքր ավել): [b]Այսօր Հենզել Մկոյանն իշխող «Վրացական երազանքի» անդամ է և Վրաստանի Նինոծմինդա և Ախալքալաք ընտրատարածքների մեծամասնական պատգամավոր:[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/08474700015417774136379.png[/img] Հենզել Մկոյանը ռեկորդակիր է. նա արդեն 19 տարի է՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է: Այս ողջ ընթացքում նա անդամակցել է բոլոր իշխող կուսակցություններին՝ նրանց համար հիմք դառնալով Ջավախեթիի շրջանում: Սաակաշվիլիի նախագահության տարիներին նա «Ազգային շարժման» անդամ էր և բոլոր ընտրություներին իշխող կուսակցության համար ապահովում էր հավաքած ձայների բարձր քանակ այդ շրջանում: Նա տեղափոխվեց «Վրացական երազանք», երբ Բիձինա Իվանիշվիլին դեռ չէր հասցրել իշխանության գալ, և այսօր շրջանում նա պաշտպանում է հենց «Վրացական երազանքի» շահերը: Ջավախեթիի շրջանի բնակչության 90 տոկոսը հայեր են, որոնք լավ չեն տիրապետում վրացերենին և ավանդաբար քաղաքականորեն պասիվ են: Այստեղ բոլոր ընտրությունների ժամանակ ձայների մեծ մասը տրվում է իշխող ուժին, և դրանում հսկայական ավանդ ունի Հենզել Մկոյանը, որը տարիներով «կարգավորում է» շրջանի գործերը որպես տեղի ֆեոդալ: Մինչ այսօր ոչ մի իշխանություն չի հրաժարվել Մկոյանին իր շարքերն ընդունել, ոչ էլ նրա օգնությունից՝ իմանալով շրջանում նրա ռեսուրսների մասին: Նույն ճանապարհով է գնում նաև «Վրացական երազանքը», որը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ոչ նախանձելի դրության մեջ է. նրա թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին պարտվել է գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Ազգային փոքրամասնությունների բնակեցման շրջանները (Ջավախեթի և Քվեմո Քարթլի, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են ապրում) «Վրացական երազանքի» կարևորագույն հիմքն են: Հենց այդ շրջաններում է իշխանամետ թեկնածուն առաջին փուլում հավաքել ձայների առավելագույն քանակը: Ընդդիմադիր պատգամավորներին ծեծելուց հետո ընդդիմությունը պահանջել է կասեցնել Մկոյանի պատգամավորական մանդատի գործողությունը: Սակայն կտրուկ մերժում է ստացել: Ավելին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ողջ «Վրացական երազանքի» անունից վստահություն է հայտնել Մկոյանին՝ նրան անվանելով «իշխող թիմի արժանի անդամ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր