211652_close_icon
views-count2780 դիտում article-date 22:30 09-11-2018

Երևան-Բյուրական-Երևան երթուղու խնդիրը կարգավորվել է

Վերջին օրերին բազմաթիվ ահանզանգեր են հնչել Երևան-Բյուրական-Երևան թիվ 519 երթուղու չվացուցակի խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես այն մասին, որ երեկոյան ժամերին այդ ուղղությամբ ուղևորափոխադրումներ չեն կատարվում։ Երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուների հետ տեղի ունեցած քննարկման և բանակցությունների արդյունքում Երևան-Բյուրական-Երևան երթուղու չվացուցակում կատարվել է փոփոխություն, համաձայն որի Երևանից Բյուրական երթուղու վերջին երթը սահմանվել է ժամը 19։55-ին։ Փոխադրումները կիրականացվեն չվացուցակի պահանջներին համապատասխան։ Միջպետական և միջմարզային երթուղիներից օգտվող ուղևորներին խնդրում ենք ուշադիր լինել, երթուղիների չվացուցակներում խախտումներ նկատելու դեպքում տեղեկացնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ կառավարությանն անընթեր քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչություն, իսկ միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրողներին կոչ ենք անում հետևել սահմանված չվացուցակներին: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր