211652_close_icon
views-count2337 դիտում article-date 19:10 09-11-2018

ՊՍԺ-ն Նեյմարին ամսեկան 375 հազ. եվրո է վճարում էթիկայի համար

ՊՍԺ-ն իր ֆուտբոլիստներին պարգևավճարներ է տալիս աշխատանքային էթիկան պահպանելու համար: Նեյմարի պարգևավճարը կազմում է ամսեկան 375 հազ. եվրո: Կիլիան Մբապեն ստանում է 117 հազար, Դանի Ալվեսը, Էդինսոն Կավանին և Անխել Դի Մարիան՝ 70-ական, Տիագոն՝ 33 հազ. ամսեկան: Փարիզցիները խաղացողներին վճարում են նրա համար, որպեսզի վերջիննեսր խաղերից առաջ և հետո ողջունեն և շնորհակալություն հայտնեն երկրպագուներին: Բացի այդ, խաղացողները պետք է ժամանակին լինեն մարզումներին, հարցազրույցներ տան և չվնասեն թիմի հեղինակությանը: Խախտումների համար տուգանքներ են նախատեսված. պարգևավճարը պահվում է մասնակի կամ ամբողջությամբ, ինչպես օրինակ՝ Մարկո Վերատիի դեպքում, որին պատժել էին անսթափ վիճակում մեքենա վարելու համար:

Նմանատիպ նյութեր