211652_close_icon
views-count41255 դիտում article-date 12:57 09-11-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. Եղվարդի դատարանի դիմաց բախվել են անչափահասի վարած ГАЗ 3110-ն ու հաշվետարի Volkswagen-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ Եղվարդի դատարանի դիմաց, բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Աբգար Կիրակոսյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 35 VZ 970 համարանիշի և 23-ամյա Հովսեփ Գրիգորյանի վարած Volkswagen մակնիշի 34 MA 618 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ Եղվարդի բնակիչներ, 62-ամյա Մարգարիտ Հարությունյանն ու 42-ամյա Թերեզա Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում ГАЗ 3110-ի վարորդին, ով անչափահաս է և չունի անձնագիր ու վարորդկան իրավունքի վկայական, փորձում էին փոխել, սակայն ճանապարհային ոստիկանները «խայծը կուլ չտվեցին» և հայտնաբերեցին իրական վարորդին։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդն աշխատում է «Սեմուր ընդ Քո» ՍՊԸ-ում՝ որպես հաշվետար, իսկ վիրավորներից Թ. Ավագյանն աշխատում է «Սեռավարակների և մաշկավեներական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մայրապետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր