211652_close_icon
views-count56514 դիտում article-date 20:23 09-11-2018

Արտակարգ դեպք Երևանում. հրկիզել են քաղաքացու ավտոտնակում եղած ավտոմեքենան ու ողջ գույքը, իսկ Մաշտոցի ոստիկանները նրան միշտ նույն հարցն են տալիս՝ «Ո՞ւմ ես կասկածում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է դիմել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 30 շենքի բնակիչ Մայիս Գալստյանը, ով հայտնել է, որ արդեն տևական ժամանակ է՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները անգործության են մատնվել և ոչ մի պատասխան չեն տալիս իր դիմումին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մ. Գալստյանն ասում էր. «Սեպտեմբերի 10-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում մեր շենքի բակում ինձ պատկանող ավտոտնակում անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ հրկիզել են ավտոտնակը և այնտեղ կայանված ինձ պատկանող Opel մակնիշի 35 RՍ 789 համարանիշի ավտոմեքենան: Այն կայանված է եղել թիվ Ն-390 ավտոտնակում: Զարմանում նմ, որ մինչև առ այսօր Մաշտոցի ոստիկանությունը ոչ մի պատասխան չի տալիս: Գնում եմ ոստիկանություն, հարցնում եմ, հետաքրքրվում եմ, ամեն անգամ պատասխանում են նույն «քոփի փեյսթ» արած 2 բառը՝ «Ո՞ւմ ես կասկածում», մինչդեռ մոտակայքում կան մի քանի տեսախցիկներ , նրանց հուշում եմ, որ կարող էին այդ տեսախցիկների միջոցով գտնել կատարողին կամ կատարողներին, սակայն դրան էլ դրական չեն պատասխանում: Ճիշտն ասած՝ արդեն կասկածում եմ, որ կբացահայտվի ու հիմա միակ հույսս Մաշտոցի ոստիկանների վերադասերն են: Կրել եմ մի քանի միլիոնի վնաս, չգիտեմ էլ ով է փոխհատուցելու: Գոնե հանցագործին բռնեն, իմանամ իմ հետագա անելիքը: Եթե տեսախցիկների այս դարում Մաշտոցի ոստիկանները չեն կարողանում հանցագործությունը բացահայտեն, էլ ոնց հավատանք, որ մենք անվտանգ ենք: Հույս ունեմ, որ գոնե հրապարակումից հետո սայլը տեղից կշարժվի ու կատարողին բռնելուց հետո կկարողանամ կրած վնասի փոխհատուցումը ստանալ, իսկ ավտոտնակում ոչ միայն ավտոմեքենան է վնասվել, այլև պահած գումար, համակարգիչներ կենցաղային իրեր և այդ ամենը վերածվել է մոխրակույտի»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր