211652_close_icon
views-count2568 դիտում article-date 09:49 09-11-2018

ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանը ռեյտինգայինով չի առաջադրվելու, մեկնել է ԱՄԷ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից շատերը այս ընտրություններում այլևս ցանկություն չեն դրսևորում առաջադրվել՝ հասկանալով, որ այս անգամ ձայներ ստանալու հնարավորությունը անհամեմատ փոքր է: Մասնավորապես՝ այս ընտրություններում չի առաջադրվի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը, ով օրերս մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դավթյանը Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքից «Ծառուկյան» դաշինքի համար 7 հազար 500 ձայն էր ապահովել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր