211652_close_icon
views-count2434 դիտում article-date 09:36 09-11-2018

Մանֆրեդ Վեբերը Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է․ Deutsche Welle

ԳԴՀ-ի իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնեասոցիալիստական միության փոխնախագահ Մանֆրեդ Վեբերին 2019թ․ կայանալիք ընտրություններում Եվրոպական ազգային կուսակցությունն առաջադրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու։ Բավարացի քաղաքական գործչի թեկնածությանը, ով Եվրախորհրդարանում ԵԱԿ խմբակցության ղեկավարն է, կողմ է քվեարկել Հելսինկիում կուսակցության համագումարի պատվիրակների 79 տոկոսը՝ տեղեկացնում է [url=https://www.dw.com/ru/%D0%BA%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B8%D0%B4%D0%B0%D1%82-%D0%BD%D0%B0-%D0%BF%D0%BE%D1%81%D1%82-%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D1%8B-%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BA%D0%BE%D0%BC%D0%B8%D1%81%D1%81%D0%B8%D0%B8-%D0%BC%D0%B0%D0%BD%D1%84%D1%80%D0%B5%D0%B4-%D0%B2%D0%B5%D0%B1%D0%B5%D1%80-%D0%BA%D1%82%D0%BE-%D0%BE%D0%BD/a-46215759]Deutsche Welle[/url]-ը։ Այսպիսով 46-ամյա Վեբերը հաղթել է Եվրոպական ազգային կուսակցության ներսում՝ շրջանցելով ևս մեկ թեկնածուի՝ Ֆինլանդիայի նախկին վարչապետ Ալեքսանդեր Ստուբային։ Իր խոսքում Վեբերը հայտարարել է, որ «երազում է այն Եվրոպայի մասին, որը ոչ ոքից կախում չունի»։ Իր կարևոր խնդիրը նա համարել է արտաքին սահմանների և եվրոպական արժեքների պաշտպանությունը։ Այժմ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար Վեբերը մրցակցում է սոցիալ-դեմոկրատների թեկնածուի՝ Նիդեռլանդների ԱԳ նախկին նախարար Ֆրանս Թիմերմանսի հետ։ Անհրաժեշտ է, որ նրա թեկնածությունը պաշտպանեն ԵՄ երկրների ղեկավարները։ Նշենք, որ 2014 թվականից Եվրահանձնաժողովի նախագահը Ժան Կլոդ Յունկերն է։

Նմանատիպ նյութեր