211652_close_icon
views-count1532 դիտում article-date 19:00 08-11-2018

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին: Կողմերը քննարկել են Երևանում ազատ հավաքների ապահովման առկա վիճակը, խաղաղ հավաքների ապահովման հարցում համայնքային և պետական մարմինների համագործակցությանը և այս համատեքստում ՀՀ ԱԺ կայանալիք ընտրությունների հետ կապված գործընթացների կազմակերպման հարցեր: Քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ Երևան համայնքն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է սահմանված բոլոր լիազորությունները թե համայնքային, թե համապետական ընտրությունները կազմակերպելու համար, այդ թվում՝ ապահովելով Հավաքների ազատության մասին օրենքի դրույթները: Քաղաքապետը նշել է, որ երկրում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության շնորհիվ ընտրական գործընթացները դարձել են առավելագույնս թափանցիկ և ժողովրդավարական, ինչի ապացույցն էին նաև սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները: Կլեմեն Վուլեն իր հերթին նշել է երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների կարևորությունը՝ հույս հայտնելով, որ գալիք ընտրական գործընթացները մեկ անգամ ևս կվերահաստատեն փաստը, որ Հայաստանն անցում է կատարում դեպի ժողովրդավարության նոր մակարդակ: ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը Հայաստանում է ՀՀ կառավարության պահանջով: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր