211652_close_icon
views-count1818 դիտում article-date 16:59 08-11-2018

ԱԺՄ-ն չի մասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին: Կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել: Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նոր Սահմանադրությունը, քաղաքական նոր իրավիճակը պարտադրում և տալիս է հնարավորություն հզոր, գաղափարական-ծրագրային կուսակցությունների վերականգմանը, ստեղծմանը և զարգացմանը: «Մենք կգնանք այդ ճանապարհով: Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է: Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման և զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր