211652_close_icon
views-count2215 դիտում article-date 13:46 08-11-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 7-ին, ժամը 17.04-ին, 29-ամյա քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարոդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 8-ին, ժամը 19.20-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Մ.Մելքոնյանի անվան կամրջի տակ իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Նարեկացի 83 հասցեում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել դաշտի մեջ. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 73-րդ կմ-ին ընկել է դաշտը, ինչի հետևանքով վարորդը և 16-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 23.00-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Նորապատ-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատարի հենասյանը, ինչի հետևանքով վարորդը և 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Ամրակ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և երկու ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արամուս գյուղի միջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 12.10-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 101-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր