211652_close_icon
views-count1274 դիտում article-date 22:30 07-11-2018

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Նոյեմբերի 7-ին, ժամը 17:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Ռ. Մ.-ին (ծնված 1941 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Նոյեմբերի 7-ին, ժամը 15:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովհաննիսյան թաղամասի թիվ 24/1 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռ. Ա.-ին (ծնված 1933 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Նոյեմբերի 7-ին, ժամը 13:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա. Բ.-ին (ծնված 1932 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր