211652_close_icon
views-count3528 դիտում article-date 21:42 07-11-2018

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ազատագրական շարժման 30-ամյակին

Նոյեմբերի 5-ին տարածվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ, որն ընդունվել է ս.թ. սեպտեմբերի 7-ին։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Այն ներկայացնում ենք ստորև. «[b]ԲԱՆԱՁԵՎ[/b] ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լոս Անջելեսը հպարտ է նշելու Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձը, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 30 տարի առաջ, 1988 թ․ փետրվարին, բռնապետության պայմաններում Արցախի ժողովուրդն իր ձայնն է բարձրացրել հանուն ինքնորոշման, ազատագրման և ժողովրդավարության, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Ստեփանակերտից մինչև Երևան մարդիկ համախմբվել են հանուն ազատության ու ինքնիշխանության և ընդդեմ անհանդուրժողականության ու օտար տիրապետության, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, որը հավանության է արժանացել ժողովրդի մեծամասնության կողմից, Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ժողովուրդը տոկունություն և հաստատակամություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է մնացել իր քաղաքացիներին՝ պահպանելով անկախությունը, աշխատելով փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջան, անցկացնելով ազատ և արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք տարածաշրջանում ճանաչվել են որպես օրինակելի, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը 2013 թ․ սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և կոչ է արել Միացյալ Նահանգների Կառավարությանը և միջազգային հանրությանը ձեռնարկել նույն քայլը, ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ տվյալ բանաձևի ընդունմամբ Լոս Անջելեսը շնորհավորում է Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և բարձր է գնահատում այն զոհողությունները, վճռականությունը և տոկունությունը, որոնք Արցախի ժողովուրդը ցուցաբերել է ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և հայտարարում է, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ը կլինի Արցախի օրը Լոս Անջելեսում, ինչպես նաև ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ Լոս Անջելեսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղում Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին հանուն խաղաղության, բարգավաճման և շարունակական հաջողության և կոչ է անում միջազգային հանրությանը լիարժեք կերպով ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։

Նմանատիպ նյութեր