211652_close_icon
views-count1683 դիտում article-date 22:55 07-11-2018

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին

Նոյեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է հանդիպում ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյի գլխավորած պատվիրակության հետ: Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի իրացման վիճակի գնահատման և 2019թ. կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին ներկայացվելիք զեկույցի պատրաստման շրջանակներում ՀՀ այցելած ՄԱԿ հատուկ զեկուցողին ընդունել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հավաքների ազատության իրացման իրավական երաշխիքներին, գործող իրավական հիմքերի բավարարությանը, հավաքների մասնակիցների նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվող ուժի համաչափության և դրա նկատմամբ ներքին ու արտաքին հսկողության մեխանիզմներին, ինչպես նաև հավաքների ընթացքում տեղ գտած իրավախախտումների փաստերով քննվող քրեական գործերի արդյունավետությանը, քրեական հետապնդումների հիմնավորվածությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ՄԱԿ Հատուկ զեկուցողի խնդրանքով անդրադարձել են վերջին մի քանի տարիներին հավաքների ազատության իրավունքի խախտման, ինչպես նաև կազմակերպված նմանատիպ ակցիաների ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի քննությունների ընթացքին: Նշվել է, որ առանձին անձանց վերաբերյալ առանձին գործեր ուղարկվել են դատարան և արդեն իսկ առկա են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ: Բացի դրանից, քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել են ցուցումներ, օպերատիվ-հետախուզում իրականացնող մարմիններին՝ այդպիսի գործողություններ կատարելու հանձնարարություններ՝ ուղղված հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություններ իրականացրած անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց հայտնաբերելուն և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալուն: Հատուկ զեկուցողը կարևոր ցուցիչ է համարել այն դիտարկումը, որ վերջին շրջանում էականորեն բարձրացել է իրավապահ մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահությունը, որը նրանց մղում է հանցագործությունների բացահայտման հարցում շահագրգիռ համագործակցության: [b] ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր