211652_close_icon
views-count44759 դիտում article-date 19:08 07-11-2018

Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյաներով հայտնաբերվել է 23-ամյա կասկածյալը, ով «Մակարով» տեսակի ատրճանակից հրազենային վնասվածքներ է պատճառել 19-ամյա երիտասարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Ներսիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Մկրտչյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչ, 23-ամյա Վահե Հակոբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 5-ին Արաբկիր վարչական տարածքի Ն. Տիգրանյան փողոցի 21 շենքի բնակիչ, 19-ամյա Սուրեն Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ) օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Մակարով» տեսակի ատրճանակից Ս. Թադևոսյանի ուղղությամբ կրակոցները արձակել է Վ. Հակոբյանը: Արաբկիրի ոստիկանները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ հայտնաբերել են Վ. Հակոբյանին, ով այնուհետեև տեղափոխվել է Արաբկիրի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ունեն մնացած կասկածյալների տվյալները և ձեռնարկվում են անհրաժշետ միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին նույնպես հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/06/1109398/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 5-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ժամանել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանոթյան փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Ներսիսյանի և բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված վայրից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն է տեղափոխվել Ն. Տիգրանյան փողոցի 21 շենքի բնակիչ՝ 19-ամյա Սուրեն Թադևոսյանը՝ հրազենային վնասվածքներով, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները մի քանի ժամ պայքարել էին նրա կյանքի համար, ով գտնվում էր բժիշկների հսկողության տակ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին «Մակարով» տիպի ատրճանակից արձակված 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր։ Հայտնաբերվել էր նաև Nissan մակնիշի 34 ՏN 738 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կար կրակոցի հետք, ասֆալտի մի քանի հատվածներում էլ հայտնաբերվել էին արնանման հետքեր։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր