211652_close_icon
views-count1949 դիտում article-date 17:50 07-11-2018

Բուխարեստում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը

Բուխարեստում նոյեմբերի 9-ին կմեկնարկի սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը/ 52 կգ /, Մաքսիմ Մանուկյանը / 57 կգ /, Արման Նիազյանը /62կգ /, Ռաֆիկ Մանուկյանը / 68կգ /,Արսեն Ղազարյանը / 74 կգ /, Դավիթ Գրիգորյանը / 82կգ /, Գրիգոր Սահակյանը / 90 կգ /: Կանանց մրցաշարում հանդես կգան Ասյա Լալազարյանը / 48 կգ / և Աննա Մկրտչյանը / +80 կգ /: Զուգահեռաբար կանցկացվի նաև մարտական սամբոյի աշխարհի առաջնությունը:Մեր երկրից մրցագորգ կելնեն Գրիգոր Մխիթարյանը / 52 կգ /, Մխիթար Մխիթարյանը / 57 կգ /, Կարեն Իսախանյանը / 62 կգ /, Վաչիկ Վարդանյանը / 68 կգ / և Դավիթ Պետրոսյանը / 82 կգ /: Ստուգատեսին մասնակցելու հայտ է ներկայացրել 77 երկրի 720 մարզիկ – մարզուհի:Պայքար կգնա մեդալների 27 հավաքածուի համար / 81 ոսկե ,արծաթե և բրոնզե մեդալ/: Առաջնությունն ունի նաև մրցանակային հիմնադրամ. չեմպիոնը կստանա 3 հազար, արծաթե մեդալակիրը` 2 հազար,իսկ երրորդ մրցանակակիրը ` 1,5 հազար ԱՄՆ դոլար: Հայաստանի պատվիրակությունը Ռումինիա կմեկնի նոյեմբերի 7-ի գիշերը: Առաջնությունը եզրագիծը կհատի նոյեմբերի 11-ին:

Նմանատիպ նյութեր