211652_close_icon
views-count2791 դիտում article-date 12:31 07-11-2018

Արտաբյուջետային միջոցների գոյությունը նախատեսվում է սահմանափակել

ՀՀ կառավարությունում քննարկման փուլում է արտաբյուջետային հաշիվների գոյությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը: Արտաբյուջետային միջոցները կդառնան պետական բյուջեինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: «Արտաբյուջետային հաշիվների ներառումը հաջորդ տարվա բյուջեի նախագծում շատ կարևոր է: Միշտ քննարկվել է, որ արտաբյուջետային գործառնությունները ռիսկ են ներառում: Եվ որպեսզի դրանք փարատված լինեն, ներառել ենք նախագծում: Սակայն այժմ կառավարությունում քննարկման փուլում է արտաբյուջետային հաշիվների գոյությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը: Տրամաբանությունը պարզ է, այն, ինչ ենթադրվում է, որ պետք է լինի պետական բյուջեի եկամուտ, կլինի պետական բյուջեինը»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց, թե ենթադրվում է, որ շուտով այդ նախաձեռնությունը կներկայացվի ԱԺ: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ծախսերի հարցը կքննարկվի ընդհանուր համատեքստում՝ գերակայություններից կախված, ոչ թե կապված կլինի գերատեսչության գեներացրած եկամտի հետ:

Նմանատիպ նյութեր