211652_close_icon
views-count1951 դիտում article-date 09:36 07-11-2018

ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չի կայացվել հօգուտ մասնակցության. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հրաժարվի համաժողով անցկացնելու գաղափարից: Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու ՀՀԿ համաժողովը, որի ժամանակ էլ քննարկվելու է խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը և վերջնական որոշում է կայացվելու: Քանի որ ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չի կայացվել հօգուտ մասնակցության, ուստիև համաժողով հրավիրելու իմաստն էլ է կորել: Ի դեպ, այն ՀՀԿ-ականները, ովքեր մինչև վերջերս համառորեն պնդում էին, որ կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին ԸՕ փոփոխությունների տապալումից հետո, դարձել են չմասնակցության կողմնակիցներ: Նրանք հիմա են հասկացել, որ իրենք չեն կարող մասնակցել ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին: Խայտառակությունից միակ փրկությունը չմասնակցությունն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր