211652_close_icon
views-count1720 դիտում article-date 09:13 07-11-2018

ԱԺ նախորդ ընտրությունների հա­մեմատ ընտրողների թիվը նվազել է 13 հազար 552-ով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը ճշգրտել է ընտրացուցակները, և պատկերը խոսուն է: Նախորդ տարվա ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկվածների հա­մեմատ այժմ թիվը նվազել է 13 հազար 552-ով: 2017 թվականին ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2 մլն 588 հազար 468 մարդ, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 575 հազար 786 մարդ: Այս տարվա տվյալների հա­մաձայն՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 574 916 մարդ: Սա, թերևս, անուղղակի ապացույցն է այն բանի, որ նախկին իշխանությունների օրոք ընտրացուցակներն առավել քան ուռճացված են եղել: Ու երբ իշխանու­թյուններն իրապես ձեռնամուխ եղան ընտրացուցակները մաքրելուն, այդ թվում ցուցակներից մահացած մարդկանց անունները հեռացնելուն, միանգամայն այլ պատկերի ականատես եղանք: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ամենաշատը ընտրողների թիվը նվազել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում՝ 10 հազար 764-ով այն ընտրատա­րածքներում, որտեղից նախկին իշխանությունները «որքան ուզում, այնքան խփում էին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր