211652_close_icon
views-count2579 դիտում article-date 09:01 07-11-2018

Արամ Սարգսյանը, Արագած Ախոյանը և Խաչատուր Քոքոբելյանը բանակցում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ալյանս» կուսակցության անդամ, ԲՀԿ նախկին ադամ Արագած Ախոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իր և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի անձնական հարաբերությունները այնքան ջերմ են, որ իրենք հանդիպում են նաև ընտանիքներով: Բայց թե այդ անձնական մտերմությունը կվերածվի քաղաքականի, Ախոյանը դժվարացել է կանխատեսել: Կան խոսակցություններ, որ «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» և «Ալյանս» կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել դաշինքով, և այս պահին կուսակցությունների ներկայացուցիչները բանակցում են այս հարցերի շուրջ: Թե ինչի կհանգեցնեն այդ բանակցությունները, կողմերից որևէ մեկն առայժմ չի կարողանում ասել, և որովհետև քանի դեռ բանակցում են, դրական ելքի հույս կա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր