211652_close_icon
views-count4139 դիտում article-date 22:29 06-11-2018

«Մոնակոյի» սեփականատեր, միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին կալանավորել են

Ռուսաստանցի միլիարդատեր, «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևը այսօր կալանավորվել է Մոնակոյի դատախազության պահանջով և Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բրյուգեի» հետ խաղից ժամեր առաջ մեկուսարան տեղափոխվել: Նրա գրասենյակում և վիլլայում խուզարկություններ են ընթանում: Ռիբոլովլևին մեղադրանք են ներկայացրել կոռուպցիայի և անօրինական ազդեցության գործով, որը Մոնակոյի գլխավոր դատախազը հարուցել էր դեռևս 2017թ. սեպտեմբերին: Այդ ժամանակ նշվում էր, որ Ռիբոլովլևն օգտագործելով այդ երկրի կառավարությունում իր կապերը, արտ-դիլեր Իվ Բուվյեի հանդեպ քրեական գործում անհրաժեշտ ելք էր ապահովել:

Նմանատիպ նյութեր