211652_close_icon
views-count49829 դիտում article-date 16:01 06-11-2018

Քաղաքացին ահազանգում է. Վարդենիսի քաղաքապետի ազգականը սպառնալիքներ է տալիս

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երեկ՝ նոյեմբերի 5-ին, էլեկտրոնային նամակ է ստացել, որով քաղաքացին իր մտահոգությունն է հայտնում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակից Ռազմիկ Բադեյանի վերաբերյալ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է քաղաքացու նամակը, ակնկալում, որ խնդրին կարձագանքեն Վարդենիսի քաղաքապետարանն ու իր աշխատակից Ռ. Բադեյանը։ «Այս բողոքը ոչ միայն իմ, այլ նաև հարյուրավոր քաղաքացիների կողմից եմ ասում։ Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցը՝ Ռազմիկ Բադեյանը, ով հարկային բաժնի պատասխանատուն է, տնօրենների միջոցով աշխատակիցներին ստիպելով և վախեցնելով, որ աշխատավարձից պահումներ կանեն, հավաքագրում են աշխատողների ընտանիքի անդամների հողի և գույքի պարտքերը: Նաև ստիպում է մուծում կատարել նախկինում մուծված պարտքերի համար՝ ասելով, թե բազայում առկա չէ անդորրագիրը: Ավելացնեմ նաև, որ Ռազմիկ Բադեյանը քաղաքապետի ամենավստահելի մարդկանցից մեկն է»։

Նմանատիպ նյութեր