211652_close_icon
views-count1975 դիտում article-date 11:40 06-11-2018

Իսպանացի ֆիզպատրաստության մարզիչը՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ, որը համալրել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը և պատասխանատու է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար: Խավիեր Մինյանոն ֆիզպատրաստության գծով ամենահայտնի մասնագետներից է Եվրոպայում: 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալում»: Այդ ընթացքում 2 անգամ՝ 2000 և 2002 թվականներին, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ընդգրկված լինելով Վիսենտե Դել Բոսկեի մարզչական շտաբում: Մինյանոն 8 տարի ընդգրկված է եղել նաև Իսպանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ այդ ընթացքում դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն: Խավիեր Մինյանոն աշխատել է նաև թուրքական «Բեշիքթաշում» և իսպականան «Ռասինգում», իսկ իսպանացու վերջին աշխատատեղը եղել է Հարավային Կորեայի ազգային հավաքականը:

Նմանատիպ նյութեր