211652_close_icon
views-count8714 դիտում article-date 09:24 06-11-2018

Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ ընտրություններից հետո. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ժամանակին նոր-նոր իր առաջին քայլերն անող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այն օրերի ՆԳ նախարար, ապա քաղաքապետ Վանո Սիրաղեղյանն անչափ սիրագորով է եղել, ավելին՝ հանձնարարել է Արարատ Զուրաբյանին՝ «աչքը պահել վրան, նեղացնող չլինի»։ Հիշենք՝ այն օրերին սկսնակ լրագրող Փաշինյանը լուրջ բախում ունեցավ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Լևոն Զուրաբյանի հետ, բանը հասավ ձեռնամարտի։ Դրանից հետո արդեն՝ Քոչարյանի օրոք հրապարակումներից մեկի պատճառով Նիկոլի դեմ քրեական գործ հարուցվեց։ Ի դեպ, արդեն տարիներ անց՝ վտարանդիության մեջ գտնվող Վանոն հարցազրույց էր տվել միայն Նիկոլին, «ՀԺ»-ն էր տպագրում Վանոյի «Վիրտուալ Հայաստան» քաղաքական վերլուծությունների շարքը։ Սակայն վարչապետի հրաժարականի նախավերջին նիստի ժամանակ Արարատ Զուրաբյանի՝ Վանոյին վերաբերող հարցի երկար պատասխանի ժամանակ՝ Փաշինյանը գեթ մեկ անգամ չարտաբերեց Վանո Սիրադեղյան անուն-ազգանունը, ընդհանրապես, այդ խնդրին նա ոչ մի անգամ չի անդրադարձել։ Չնայած ասում են՝ ընտրություններից հետո, թերևս, Վանոն վերադառնա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր