211652_close_icon
views-count1944 դիտում article-date 21:54 05-11-2018

Հայաստանի Մ19 հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ

Նոյեմբերի 14-ից 20-ը Երևանում կկայանա ընկերական մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականները: Մրցաշարը կանցկացվի 2019 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակներում: Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 7-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Ամենաշատ թվով ֆուտբոլիստ հրավիրվել է «Բանանցից» (8): «Փյունիկից» հրավիրվել է 3 խաղացող, «Արարատ-Արմենիայից»՝ 2: Կա 4 լեգիոներ: Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել հետևյալ խաղացողներին. [b]Դարպասապահներ [/b] Էրիկ Մելիքսեթյան («Արցախ») արեկ Հովհաննիսյան («Բանանց») Արթուր Մելոյան («Արարատ-Արմենիա») Հարություն Մելքոնյան («Փյունիկ») [b]Պաշտպաններ [/b] Արսեն Եղիազարյան («Բանանց») Սերգեյ Հարությունյան («Բանանց») Ֆելիքս Խաչատրյան («Բանանց») Արման Ղազարյան («Բանանց») Սուրեն Հարությունյան («Փյունիկ») Դավիթ Գրիգորյան («Փյունիկ») Պերճ Պողիկյան («Փյունիկ») Կարեն Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա») Արսեն Սարգսյան («Արարատ-Արմենիա») [b]Կիսապաշտպաններ [/b] Նարեկ Գրիգորյան («Բանանց») Սերգեյ Մկրտչյան («Բանանց») Դավիթ Փարեմուզյան («Բանանց») Արամ Խամոյան («Լոկոմոտիվ») Ռաֆայել Միսակյան («Շիրակ») Էրիկ Ազիզյան («Զեմպլին Միխալովցե», Սլովակիա) Էմմանուել Ներսես Օդեմիս («Ստադ Նիոն», Շվեյցարիա) Երջանիկ Ղուբասարյան («Համբուրգ Մ-19», Գերմանիա) [b]Հարձակվողներ [/b] Գրենիկ Պետրոսյան («Փյունիկ») Մարտին Գրիգորյան («Գանձասար-Կապան») Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա») Արմեն Հովհաննիսյան («Զեմպլին Միխալովցե», Սլովակիա) [b]Մրցաշարի խաղացանկը [/b] 14.11.18 Հայաստան-Հոլանդիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 14:00 14.11.18 Գերմանիա-Պորտոգալիա, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, 17:00 17.11.18 Հայաստան-Պորտուգալիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 14:00 17.11.18 Հոլանդիա-Գերմանիա, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, 17:00 19.11.18 Հայաստան-Գերմանիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 14:00 20.11.18 Պորտուգալիա-Հոլանդիա, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, 17:00

Նմանատիպ նյութեր