211652_close_icon
views-count2971 դիտում article-date 21:00 05-11-2018

Յուրգեն Կլոպը Շաքիրիին չի ընդգրկել «Լիվերպուլի» կազմում՝ քաղաքական դրդապատճառներով

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսապաշտպան Ջերդան Շաքիրիին չի ընդգրկել թիմի կազմում՝ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ արտագնա խաղին: «Մենք կարդացել և լսել ենք բոլոր շահարկումներն այն մասին, թե ինչ ընդունելություն է սպասվում Շաքային: Մենք «Լիվերպուլն» ենք, մեծ ակումբ և մեր հայացքները ավելին չեն պարունակում: Մենք քաղաքական որևէ ազդակ չենք հաղորդում: Ցանկանում ենք ընդամենը կենտրոնանալ ֆուտբոլի վրա և այլ բաների մասին չմտածել: Մենք չենք ցանկանում, որ 90 րոպե խաղադաշտում մեզ ինչ որ բան շեղի: Այդ իսկ պատճառով Շաքան չի ընդգրկվել կազմում: Նա հասկանում է դա և ընդունում: Մենք նրան շատ ենք սիրում և նա դեռ շատ հանդիպումներ կանցկացնի, բայց ոչ՝ երեքշաբթի», ասել է Կլոպը: Նշենք, որ Շվեյցարիայի հավաքականի խաղացող Ջերդան Շաքիրին ծագումով ալբանացի է և հաճախակի ընդգծում է այդ փաստը:

Նմանատիպ նյութեր