211652_close_icon
views-count42497 դիտում article-date 20:40 05-11-2018

Երևանում Mercedes-ի վարորդը վթարի է ենթարկվել. պատճառը կիսամաշ ու մաշված անվադողերն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Արտակարգ իրավիճակների նախարարությունների պատասխանատուները հորդորում են վարորդներին, որպեսզի կիսամաշ անվադողերով չերթևեկեն, քանի որ հաշվի առնելով եղանակի ցրտելու հանգամանքը, կիսամաշ անվադողերը վտանգ են առաջացնում վարորդների համար: Ճանապարհային ոստիկանությունն էլ նույնպես իր հերթին հորդորում է վարորդներին, որ որոշ վարոդների լեզվով ասած՝ «քաչալ պադրիշկեքը» վտանգանվոր են իրենց կյանքի համար: Ցավոք, ինչպես ժողովուրդն է ասում՝ «գելի գլխին ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արեք, հոտս գնաց», ու այդ խոսքերը կարծես վերաբերի մեր որոշ վարորդների: Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Մոնեթե Մելքոնյան փողոցում Mercedes մակնիշի 83 QA 888 համարանիշի ավտոմեքենայյի վարորդը հրաշքով փրկվեց, երբ ամբողջովին մաշված անվադողերով իր Mercedes-ով վթարի ենթարկվեց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության հասան Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու Երևանի ճանապարհային ոստիկանները: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի մաշված ու կիսամաշ անվադողերով չերթևեկեն, ինչը առաջին հերթին բխում է հենց իրենց շահերից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր