211652_close_icon
views-count13044 դիտում article-date 20:01 05-11-2018

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. vnews.am

Ես Վոլոդյան եմ, երբ անձնագրային բաժանմունքում եմ։ Վլադիմիրն եմ, երբ ռուսերենի դասախոսին եմ տեսնում։ Վովան եմ, երբ ընկերներիս հետ եմ։ Վովն եմ, երբ «Ֆեյսբուքում» կամ «Ինստագրամում» եմ։ Դե, կռահեք, թե ով եմ, երբ հանդիպում եմ Էմմա տատիիս ու Վալոդ պապիիս․․․ ինչևէ: Տարիքս 23 է, մնացածի մասին կկարդաք ներքևում։ [b]Մասնագիտություն[/b] Ես մարդ եմ շատերի նման, ով երազել է դիվանագիտության մասին, ուսումնասիրել է հայոց պատմությունը, լավ տիրապետում է հայերենին, որոշել է տնտեսագետ դառնալ, հետո «տեղափոխվել» է ծրագրավորման դաշտ ու ընդունվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Ես լրագրող եմ։ Հիմա ուսումնասիրում եմ հանրային կապերի ոլորտը, այսինքն՝ մագիստրոս եմ։ Մեկ դիպլոմը՝ հորս, մյուսն ալ մորս եմ խոստացել․․․ալ կարմիրը։ [b]Աշխատում եմ որպես[/b] Լրագրության բնագավառում եմ աշխատում, մասնավորապես՝ թերթի խմբագրությունում։ Ժամանակ առ ժամանակ լրագրող եմ, հաճախ՝ նյութեր սրբագրող, ավելի հաճախ՝ խմբագրող ու լրահոսի պատասխանատու: Մանրամասներն՝ [url=https://www.vnews.am/business-and-tech/gorc-ka-vov-musheghyan/?fbclid=IwAR2ufRVpIYllGURqpBCafMe3IPMZ7aT_jwFVlmFhVbrgF_toS4rih3h2WK0]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր