211652_close_icon
views-count3303 դիտում article-date 21:31 05-11-2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն ընդունել է KfW բանկի պատվիրակությանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 5-ին ընդունել է գերմանական KfW զարգացման բանկի պատվիրակությանը՝ բանկի էներգետիկ դեպարտամենտի ղեկավար Թոմաս Այզենբախի գլխավորությամբ: Քննարկվել են գերմանական KfW զարգացման բանկի կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման գծի» և համապատասխան «Հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի» կառուցմանը վերաբերող հարցեր: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ծրագրի իրականացումը, որը կնպաստի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Անդրադարձ է եղել ծրագրի տեխնիկական խնդիրներին, հնարավորինս կարճ ժամանակահատվածում դրանց օպտիմալ լուծումներ գտնելուն, ինչպես նաև հետագա համագործակցության խորացմանը: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր