211652_close_icon
views-count2647 դիտում article-date 17:36 05-11-2018

Բակո Սահակյանը ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը հարկային քաղաքականության ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին և նրա տեղակալ Միքայել Փաշայանին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են հարկային և մաքսային քաղաքականության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր