211652_close_icon
views-count4080 դիտում article-date 17:20 05-11-2018

Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է հերթական ամենամսյա ամփոփիչ խորհրդակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 5-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցվել է, որս/թ հոկտեմբերին Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 3 351 361 863 ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման կատարողական վարույթներով վերականգնվել է 26 054 534 ՀՀ դրամ:Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 269 131 կատարողական վարույթների,կարճվել և ավարտվել են 213 176 կատարողական վարույթներ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Քաղաքացիների ու Ծառայության բաժինների միջև օպերատիվ կապ ապահովելու և ցանկացած տեղեկատվական բնույթի հարցի պատասխան արագ ստանալու նպատակով ս/թ նոյեմբերի 7-ից Ծառայությունում գործելու է տեղեկատու 060 570 500հեռախոսահամարը, որով քաղաքացին միանգամից կարողանալու է կապ հաստատել Ծառայության բոլոր բաժինների հետ: Թեժ գծի հեռախոսահամարն անփոփոխ է՝ 060 570 435, որով քաղաքացիները կարող են բարձրաձայնել իրենց բողոքները: Կառույցի ղեկավարին ներկայացվել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով հոկտեմբերին իրացված լոտերի վերաբերյալ վիճակագրությունը, ինչպես նաև զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ առանձին կատարողական վարույթների ընթացքին վերաբերող:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր