211652_close_icon
views-count2727 դիտում article-date 11:49 05-11-2018

Իրանը, հակառակ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի նավթի վաճառքը. Հասան Ռոուհանի

Իրանը, հակառակ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի իր նավթի վաճառքը: Այդ մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Ամերիկան ցանկանում էր զրոյացնել իրանական նավթի վաճառքը, բայց մենք կաշունակենք վաճառել մեր նավթը, որպեսզի ճեղքենք պատժամիջոցները»,-Ռոուհանիի խոսքը մեջբրում է Reuters գործակալությունը: Հիշցնենք, որ նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը: Պատժամիջոցների թիրախը, առաջին հերթին, Իրանի նավթային ոլորտն է, ինչպես նաև նրա բանկային հատվածը, նավաշինությունը, ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ճյուղեր: Սահմանափակումներն ուղղված են ոչ միայն Թեհրանի, այլև այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք գործարար կապեր են պահպանում իրանցի գործընկերների հետ։

Նմանատիպ նյութեր