211652_close_icon
views-count6426 դիտում article-date 23:29 04-11-2018

Ռուսաստանի մի շարք քաղաքներում ազգայնականները «ռուսական երթեր» են կազմակերպել

Ռուսաստանի մի քանի քաղաքներում ազգայնական և ծայրահեղ աջ կազմակերպությունները անցկացրել են «ռուսական երթեր», որոնք ավանդաբար անցկացվում են «Ազգային միաբանության օրը»։ Հաղորդում է [url=https://ru.euronews.com/2018/11/04/nationalist-russian-march-moscow]Euronews[/url]-ը։ Մոսկվայում մետրոյի Լյուբլինո կայարանի մոտ անցկացված ցույցին մասնակցել է մի քանի հարյուր հազար մարդ: Ցույցը կազմակերպման պատասխանատվությունը ստանձնել են «Ազգ և ազատություն» կոմիտեն, Ժողովրդական դիմադրության ասոցիացիան, «Ազգային հեղափոխական ավանգարդը», «Էկոլոգիական ավանգարդը» և Ռուս երիտասարդության ազգային կազմակերպությունը: Մասնակիցները Պուտինի դեմ կարգախոսներ են վանկարկել, բողոքել Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների և Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի դեմ (ՌԴ ՔրՕրի՝ այլատյացությունն արգելող հոդվածն է): Երթի մասնակիցների ծրագիրը ներկայացրել է «Ազգ և Ազատություն» կոմիտեի առաջնորդներից Գեորգի Շիշկովը:

Նմանատիպ նյութեր