211652_close_icon
views-count4983 դիտում article-date 22:53 04-11-2018

Կոչնչացնենք քաղաքական ոստիկանությունը, ինչ անուն ուզում ես տուր, միևնույն КГБ-ն է․ Վաշաձե

Վրացական «Ազգային շարժում» կուսակցությունից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Քութայիսիում անց է կացրել նախընտրական հանդիպում: Վաշաձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին և զրուցել նախընտրական ծրագրի և երկրում գոյություն ունեցող իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է [url=https://1tv.ge/am/news/kochnchacnenkh-khaghakhakan-ostikanuthyuneh-patc-eh-sad-eh-inch-anun-el-uzum-es-anvani-na-mievnuyn-kageben-e-grigol-vashadze/]1tv.ge[/url]-ն։ Քաղաքական համակարգի փոփոխում, վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, դաշնակցային կառավարություն, դատական համակարգի վերափոխում, անկախ արդարադատություն և դատախազություն․ ահա այս բարեփոխումների մասին է Վաշաձեն զրուցել ընտրողների հետ: «Ընդդիմությունն իշխանության մասն է, որը վերահսկում է նրան: Կոչնչացնենք քաղաքական ոստիկանությունը, ՊԱԾ-ը, ՍԱԴ-ը: Ինչ անուն էլ ուզում ես տուր, դա միևնույն КГБ-ն է»,-ասել է Գրիգոլ Վաշաձեն: Վաշաձեն նաև խոստացել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել․ «Առաջինն, ինչ մենք կանենք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է: Անպայման անհրաժեշտ է փոխել քաղաքական համակարգը»,- interfax.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վաշաձեն ընտրողների հետ հանդիպմանը Քութայիսում:

Նմանատիպ նյութեր