211652_close_icon
views-count2099 դիտում article-date 21:25 04-11-2018

ԱՄԷ-ն նախատեսում է 2030-ին մեծացնել նավթի արդյունահանումը

ԱՄԷ-ն նախատեսում է 2030 թվականին նավթի արդյունահանումը օրական մեծացնել մինչեւ 5 մլն բարել, հայտնել է Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը, հաղորդում է ria.ru-ն: «Գերագույն նավթային խորհուրդը հաստատել է 486 մլրդ դիրհամ չափով կապիտալ ծախսերը, որպեսզի աջակցի ADNOC-ի արդյունահանման մեծացման հնգամյա հեռանկարին, ներառյալ ընկերության գազով ինքնապահովման եւ զուտ արտահանողի վերածվելու գազային ռազմավարությունը: ADNOC-ը 2030 թվականին նավթի արդյունահանումը օրական կմեծացնի մինչեւ 5 մլն բարել»,- գրել է նա իր թվիթերյան էջում: Ավելի վաղ ԱՄԷ-ի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Սուհեյլ ալ Մազրուին հայտնել էր, որ ընթացիկ տարեվերջին երկիրի արդյունահանումը կկազմի օրական մոտ 3,5 մլն բարել:

Նմանատիպ նյութեր