211652_close_icon
views-count2634 դիտում article-date 20:40 04-11-2018

ԱԱ-2018. Լիլիթ Մկրտչյանը լքեց պայքարը, Էլինա Դանիելյանի մրցամարտը տևափոխվեց թայ- բրեյք

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում նոկաուտ մրցակարգով անցկացվող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչներից մեկը լքեց պայքարը: Լիլիթ Մկրտրյանը երկրորդ պարտիայում սպիտակներով ոչ ոքի խաղաց կանանց աշխարհի 14-րդ չեմպիոն, ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ, որը հաղթանակ էր տարել առաջին պարտիայում: Էլինա Դանիելյանը երկրորդ պարտիայում եւս ոչ ոքի խաղաց Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգի հետ: Առաջին պարտիայում ևս հաղթող չէր եղել: Այս զույգի հաղթողը կորոշվի նոյեմբերի 5-ին կայանալիք թայ-բրեյքում: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Մրցակիցներն իրար հետ անցկացնում են 2-ական պարտիա՝ սպիտակներով ու սևերով: Ոչ ոքիի դեպքում պայքարը շարունակվում է թայ-բրեյքում: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:

Նմանատիպ նյութեր