211652_close_icon
views-count3322 դիտում article-date 19:46 04-11-2018

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր