211652_close_icon
views-count4109 դիտում article-date 19:18 04-11-2018

Ադրբեջանում սպանել են 2 ծայրահեղականների

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Գյանջա քաղաքում երկու ծայրահեղականի հայտնաբերման ու վնասազերծման մասին, հայտնի է, որ վերջիններս պատրաստվում էին ահաբեկչական ակտեր իրականացնել երկրում: Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կրոնական ծայրահեղական խմբավորման հարող Ֆամիլ Ալեքբերովն ու Ռուստամ Րզաևը սպանվել են կատարված հատուկ գործողության ընթացքում: Նշվում է, որ նրանք դիմադրություն են ցույց տվել իրավապահներին՝ կրակ բացելով նրանց ուղղությամբ, պատասխան գործողությունների արդյունքում էլ կասկածյալները ոչնչացվել են: Նրանց մոտ հայտնաբերվել է Կալաշնիկով զենք, ձեռքի F1 տիպի նռնակ, 200 գրամանոց երեք տրոտիլային նռնակ և երեք էլեկտրական դետոնատոր:

Նմանատիպ նյութեր