211652_close_icon
views-count2457 դիտում article-date 18:50 04-11-2018

Նոր Կալեդոնիան մնաց Ֆրանսիայի կազմում․ հանրաքվեի մասնակիցների 60%-ը դեմ է քվեարկել անկախությանը

Ֆրանսիայի կազմում գտնվող օվկիանոսային կղզու՝ Նոր Կալեդոնիայի բնակիչները այսօր մասնակցել են անկախության հանրաքվեի։ Նախնական տվյալներով՝ քվարկության մասնակիցների 60% դեմ է քվեարկել անկախությանը: Ընտրական հանձնաժողովների տվյալներով, հանրաքվեի մասնակցությունը կազմել է 74%, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան ընտրությունների ժամանակ մասնակցությունը: Հաղորդում է [url=https://ru.euronews.com/2018/11/04/new-caledonia-referendum-result]euronews[/url]-ը։ Նոր Կալեդոնիայի անկախության օգտին հանդես են գալիս բնիկների (կանակներ) ազգայնական կուսակցությունները։ Կանակները կազմում են բնակչության 40%-ը: Անկախության շարժումը սկսվել է 1960-ականներին՝ Ֆրանսիայի գաղութային կայսրության փլուզման ֆոնի վրա: 1980-ականների վերջերին անկախական շարժմանը հաջողվեց հատուկ ինքնավար կարգավիճակ ստանալ թերակղզու համար: Անկախության դեմ հանդես են գալիս գաղութարարների հետնորդները և ներգաղթյալները։ Հաշվի առնելով այն, որ Նոր Կալեդոնիայի տնտեսությունը կախված է ֆրանսիական հատկացումներից, անկախության հակառակորդները մտավախություն ունեն, որ անկախության արդյունքում կենսամակարդակի անկում կլինի։

Նմանատիպ նյութեր