211652_close_icon
views-count2452 դիտում article-date 18:34 04-11-2018

«Արարատ ՖԱ»-ն ոչ-ոքի կորզեց «Լոռի ՖԱ»-ի հետ խաղում․ Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» սեփական հարկի տակ դրամատիկ խաղում ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտել հանդիպումը Վանաձորի «Լոռիի» հետ: Առաջին կեսում դարպասի գրավում չի արձանագրվել: Հաշիվը բացել են հյուրերը՝ 66-րդ րոպեին Ջոնել Դեսիրեի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ: «Արարատի» ֆուտբոլիստները հաշիվը կարողացել են հավասարեցնել խաղի 74-րդ րոպեին. Սարգիս Մեթոյանն է գրավել «Լոռիի» դարպասն ու հավասարեցրել հաշիվը: 12 րոպե անց «Լոռիի» նիգերիացի հարձակվող Ֆրանսիս Նվանկոն, ով փոխարինման է դուրս եկել, գրավել է Միխայիլ Պետրուշենկովի դարպասն ու կարևոր հաղթանակի հույսեր պահպանել Վանաձորը ներկայացնող թիմի համար, բայց 90+4-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստ Գոռ Պողոսյանը գրավել է Գոռ Էլյազյանի պաշտպանած դարպասն ու ոչ-ոքի պարգևել իր թիմին: Լարված վերջաբանով խաղի ավարտից հետո ծեծկռտուք է սկսվել թիմերի ֆուտբոլիստների և «Լոռիի» երկրպագուների միջև։ Մրցավարները կարողացել են հանդարտեցնել կրքերը: Այս հանդիպումից հետո «Լոռին» միավորների թիվը հասցրեց 24-ի և շարունակում զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: «Արարատը» 7 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Նմանատիպ նյութեր