211652_close_icon
views-count2217 դիտում article-date 18:20 04-11-2018

Նոր պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել ԱՄՆ պահանջները. Օբամայի օգնական

Նոր պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել Միացյալ Նահանգների պահանջները, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Մերձավոր Արևելքի գծով նախկին օգնականներից Ռոբերտ Մալլին [url=https://ria.ru/world/20181104/1532111996.html]ria.ru[/url]-ին տված հարցազրույցում: «Նրանց պահանջած փոփոխություններն այնքան հիմնարար են, որ պատկերացնել դրանց կատարումը գործող ռեժիմի պայմաններում ուղղակի անհնարին է»,- ասել է Մալլին: Նա նաև նկատել է, որ այս ամենի հետ մեկտեղ Վաշինգտոնում ոչ ոք բացահայտ չի խոսում Իրանում ռեժիմի փոփոխության նպատակի մասին: Հիշեցնենք, որ Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն վաղը՝ նոյեմբերի 5-ին:

Նմանատիպ նյութեր