211652_close_icon
views-count17966 դիտում article-date 13:26 04-11-2018

«Միսս Երկիր-2018» մրցույթում հաղթել է Վիետնամի ներկայացուցիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Միսս Երկիր-2018» տիտղոսը շնորհվել է Վիետնամի ներկայացուցիչ, 23-ամյա Ֆիոնգ Կհան Նգուենին: Այս մասին հայտնում է RBC-ն: Պարգևատրումը կայացել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: Մրցավարները նաև «Միսս Կրակ», «Միսս Ջուր», «Միսս Օդ» տիտղոսներ են շնորհել, համապատասխանաբար, Մեքսիկայի, Կոլումբիայի եւ Ավստրիայի ներկայացուցիչներին: Նշենք,որ «Միսս Երկիր-2018» մրցույթն անցկացվում է Ֆիլիպիններում՝ 2001 թվականից, և «Միսս Աշխարհի» հետ միասին համարվում է գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթներից մեկն աշխարհում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր