211652_close_icon
views-count36560 դիտում article-date 13:52 04-11-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 32 և 26-ամյա վարորդների Mercedes-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 32-ամյա Սամվել Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 70 XZ 101 համարանիշի և Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Արսեն Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 09 GG 989 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի՝ 26-ամյա Լյուդմիլա Թևոսյանն ու 37-ամյա Արտյոմ Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղի ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր