211652_close_icon
views-count13813 դիտում article-date 12:30 04-11-2018

Վերաքննիչը մերժել է Մասիսի քաղաքապետին գրավով ազատ արձակելու դեմ դատախազի բողոքը. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2018/11/04/Masis/2835723]Tert.am[/url]-ը գրում է. Երեկ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Համբարձումյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։ «Սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող Մարտիրոս Մնացականյանի գլխավորությամբ, քննության էր առել իմ ու գործընկերներիս՝ Տիգրան Աթանեսյանի և Զորայր Հարությունյանի միջնորդությունը՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ,որը և դատարանը բավարարեց կիրառելով գրավ 5 մլն դրամի չափով»,- ասաց Ալեքսանյանը։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/04/Masis/2835723]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր