211652_close_icon
views-count83267 դիտում article-date 10:36 04-11-2018

Խոշոր ավտովթար ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ. 31–ամյա վարորդը Toyota Altezza-ով բախվել է եզրաքարերին ու ցուցանակին և գլխիվայր շրջվել. բժիշկները օգնություն են ցուցաբերել վարորդին ու 2 ուղևորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկի նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան մոտ ավտովթար է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հածվարկով: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության ծառայության հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Պարզվել է, որ Toyota Altezza մակնիշի 44 PP 454 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 31-ամյա Հրայր Մարտիրոսյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին, այնուհետև կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը և գլխիվայր շրջվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենյում բացի Հ. Մարտիորսյանից եղել են նաև 50-ամյա Թեհմինե Թադևոսյանն ու 30-այա Կարիեն Այվզայանը: Վերջիններս քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և նրանց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները, սակայ նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքնիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան , այնուհետև ուղղել և այն մոտեցրել ավտոքարշակին, որից հետո կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, քանի որ տեղի էր ունեցել վառելիքի արտահոսք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր