211652_close_icon
views-count12770 դիտում article-date 23:59 03-11-2018

Հնդկաստանում սատկացրել են մարդակեր վագրի, որը մեղադրվում էր 13 մարդու մահվան մեջ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում երկու տարի շարունակվող T-1 մականունով վեցամյա վագրուհու նկատմամբ որսն ավարտվել է: Անցյալ ամիս իշխանությունները նույնիսկ փորձել են այդ վտանգավոր կենդանուն գայթակղել և անտառից դուրս քաշել Calvin Klein տղամարդկանց օծանելիքի օգնությամբ: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-46085177]BBC[/url]-ն։ Այս վագրը մեղավոր է ճանաչվել 13 մարդ սպանելու մեջ: Բնապահպան ակտիվիստները պայքարում էին նրա կյանքը փրկելու համար, սակայն Հնդկաստանի Գերագույն դատարանը որոշեց չմիջամտել: Հնդկական անտառտնտեսության ծառայության տվյալներով, երեկ՝ ուրբաթ երեկոյան զինված պարեկախումբը Բորատի գյուղ է գնացել, երբ տեղացիները հաղորդել են, որ նկատել են վագրուհուն: Կենդանուն հայտնաբերած պարեկները կրակել են նրա վրա քնաբերով։ Սակայն վագրուհու վրա քնաբերը չի ազդել և նա հարձակվել է պարեկների մեքենայի ուղղությամբ: Այդ ժամանակ պարեկներից մեկը կրակել է հրացանից 10 մ հեռավորության վրա և սպանել վագրուհուն։

Նմանատիպ նյութեր