211652_close_icon
views-count3263 դիտում article-date 23:22 03-11-2018

ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով սիրիական Հաջին քաղաքում 15 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիական Դեյր-էլ-Զոր գավառում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել, հաղորդում է [url=https://www.sana.sy/en/?p=150334]SANA[/url] գործակալությանը: «Հարավարևելյան Դեյր-էլ-Զոր նահանգի Հաջին քաղաքի նկատմամբ միջազգային կոալիցիայի ավիացիայի ագրեսիայի հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել», - հաղորդում է գործակալությունը՝ տեղական աղբյուրներին հղումով: Ikhbariya պետական հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են:

Նմանատիպ նյութեր