211652_close_icon
views-count2911 դիտում article-date 21:48 03-11-2018

Լիլիթ Մկրտչյանն առաջին խաղում պարտվեց, Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվում է շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը նոկաուտ մրցակարգով: Հայաստանը ներկայացնում են ազգային թիմի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտրյանը: Էլինա Դանիելյանը Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգի հետ առաջին պարտիան սևերով ավարտեց ոչ ոքի: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կանանց աշխարհի 14-րդ չեմպիոն, ուկրաինացի Աննա Ուշենինան էր, որը սպիտակներով հաղթանակ տարավ առաջին պարտիայում: Նոյեմբերի 4-ին կանցկացվեն պատասխան պարտիաները: Հավասար հաշվի դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: Պարտվողը դուրս կմնա հետագա պայքարից: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:

Նմանատիպ նյութեր